26.11.2024
ՊԵԿ-ը գոհ է՝  2017-ի առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտներն ավելացել են 24.3 մլրդով
prev Նախորդ նորություն

Սամվել Բաբայանի նկատմամբ կալանավորումից հետո որևէ քննչական գործողություն չի կատարվել

Մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված ԼՂՀ ՊԲ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նկատմամբ որևէ քննչական կամ դատավարական գործողություն չի կատարվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:


«Մարտի 24-ին՝ կալանավորումից հետո մինչ օրս իմ պաշտպանյալ Սամվել Բաբայանի նկատմամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել»,-ասել է պաշտպանը:


Հարցին, թե առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել պաշտպանի կողմից, հայտնի՞ է բողոքի քննության օրը, Ավետիս Քալաշյանն ասել է, որ Վերաքննիչ դատարանից որևէ տեղեկություն չունի. «Թղթերը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանից դեռևս Վերաքննիչ դատարան չեն ուղարկել»:


Աղբյուրը հիշեցնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։