26.11.2024
Էդուարդ Շարմազանովի հորդորը քննադատներին. Սկզբում մտածեք, նոր խոսեք
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ը գոհ է՝ 2017-ի առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտներն ավելացել են 24.3 մլրդով

2017թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել են 255 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից 196 մլրդ դրամը՝ հարկային մարմնի կողմից, իսկ 59 մլրդ դրամը` մաքսային: 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 24.3 մլրդ դրամով կամ 10.5%-ով: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:


Հարկային մասով աճը կազմել է 20.3 մլրդ դրամ կամ 11.6%, իսկ մաքսային մասով` 4 մլրդ դրամ կամ 7.3%: Մուտքերի աճը հիմնականում պայմանավորվել է ստվերի վերհանման և կանխարգելման նպատակով հարկ վճարողների գործունեության անհատական վերլուծության համակարգերի ներդրմամբ:


Հարկային վարչարարության պատժիչ մեխանիզմները կիրառվում են՝ հարկեր թաքցնելը կանխարգելելու և հարկային կարգապահությունը բարձրացնելու նպատակով` նպաստելով հարկերի իրական ծավալների ինքնահայտարարագրմանը: Իսկ որպես հարկ վճարողների գործունեության գնահատման հիմնական եղանակ գործածվում են կամերալ ուսումնասիրություններն ու վերլուծական գործիքները: Արդյունքում, 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին իրականացված բոլոր ստուգումների և ուսումնասիրությունների քանակը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ կրճատվել է 1186-ով կամ 44%-ով: Փոխարենը մեկ ստուգմամբ արձանագրված հարկային պարտավորության միջին գումարը 2016թ. հունվար-մարտի 868.9 հազ. դրամի դիմաց այս տարի կազմել է 4432.2 հազ. դրամ. ցուցանիշի գծով աճը՝ 3563.3 հազ. դրամ կամ 410%:


Խոշոր հարկ վճարողների հարկային մուտքերը 2016թ.-ի հունվար-մարտ ամիսների՝ 100,6 մլրդ դրամի համեմատ ավելացել են 13,9 մլրդ դրամով՝ 2017թ.-ին կազմելով 114,5 մլրդ դրամ, այսինքն՝ աճը կազմել է 13,8%: ՀՀ հարկային մուտքերում Խոշոր հարկ վճարողների ՀՏ կողմից հավաքագրված հարկային եկամուտները 2016թ.-ի հունվար-մարտ ամիսներին կազմել են 59,5%, իսկ 2017թ.-ին՝ 60,6%:


Ստվերի կրճատման նպատակով փաստաթղթաշրջանառության կարգավորմանն ուղղված աշխատանքների արդյունքում 2016թ. հունվար-մարտ ամիսների համեմատությամբ 2017թ. 3 ամիսներին 214,9 հազարով կամ 17,8%-ով ավելացել է ԽՀՎ ՀՏ-ում հաշվառված հարկ վճարողների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը. 2016թ. 1206 հազ. հարկային հաշվի փոխարեն 2017թ. դուրս է գրվել 1420,9 հազար: