24.11.2024
Չավուշօղլու. Մենք միշտ ուրախ ենք ծառայել Ադրբեջանին
prev Նախորդ նորություն

Բաքվում Իսրայելի դեսպան.Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով

Լեռնային Ղարաբաղում նախորդ տարվա ապրիլին տեղի ունեցած իրադարձություններից հետո հույս կար, որ հակամարտությունը կկարգավորվի։ Այդ մասին АПА–ի փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Սթավը։

Նա hիշեցրել է, որ նախորդ տարվա մայիսին ու հունիսին Վիեննայում ու Սանկտ–Պետերբուրգում տեղի են ունեցել Ադրբեջանի ու ՀՀ նախագահների հանդիպումներ, բայց այդ հանդիպումների հետ կապված հույսերը չեն արդարացել.

«Ցավոք, հակամարտության կարգավորման հույսերը չարդարացան։ Մենք կարծում ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով։ Իսրայելն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին»,–նշել է նա։

Դիվանագետը հավելել է, որ Իսրայելն պաշտպանում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»։