29.06.2026
ԱՄՆ մտահոգված է Ադրբեջանում իրականացվող կամայական ձերբակալություններով
09.09.2016
ԱՄՆ մտահոգված է Ադրբեջանում իրականացվող կամայական ձերբակալություններով

Միացյալ Նահանգները մտահոգված է այն կամայական կալանքներով ու ձերբակալություններով , որոնք իրականացվել են Ադրբեջանում այն բանից հետո , երբ կառավարությունը հայտարարել է սեպտեմբերի 26-ին սահմանադրական հանրաքվե անցնացնելու մտադրության մասին: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար Դենիել Բայերը, ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ: Բայերը մասնավորապես մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ընդդիմության ներկայացուցիչների կալանքների կապակցությամբ: ԱՄՆ դեսպանը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել ազատ արձակել ակտիվիստներին, որոնք անազատության մեջ են գտնվում՝ իրենց հիմնական ազատությունների իրականացման կապակցությամբ, նաեւ երկրի զարգացման ուղու ընտրության մասին բաց ու հրապարակային երկխոսություն եւ լրատվամիջոցներում տեսակետների արտահայտման ազատություն ապահովել: Քանի որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը նույնպես ազդելո է տեսակետների արտահայտման ազատության վրա՝ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը նաեւ կոչ է անում այդ նախագիծը ներկայացնել Վենետիկի հանձնաժողովին ու ՄԻԵԴ –ին համատեղ եզրակացության համար: