Բակո Սահակյան. Ընտրություններն անցել են ազատ և ակտիվ մրցակցության մթնոլորտում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին` 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:
Ընտրություններն անցել են ազատ և ակտիվ մրցակցության մթնոլորտում, ինչի մասին փաստել են միջազգային դիտորդները:
Համոզված եմ՝ այդ ընտրությունները և ձևավորվելիք նոր համակարգը կնպաստեն Մայր Հայաստանի հետևողական զարգացմանն ու զորացմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը և հայոց անկախ պետականության ամրապնդմանը:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, հաջողություններ և ամենայն բարիք»: