25.04.2025
Պոմպեո․ Վաշինգտոնը Թեհրանի կողմից բանակցելու պատրաստակամության նշաններ դեռեւս չի տեսնում
prev Նախորդ նորություն

Թեհրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները սահմանափակելու են Ադրբեջան-Իրան հարաբերությունները

ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների երկրորդ փաթեթն այս կամ այն կերպ կանդրադառնա նաև Ադրբեջանի վրա: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:


Նա նշել է, որ Թեհրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները սահմանափակելու են Ադրբեջան-Իրան հարաբերությունների խորացումը առևտրա-տնտեսական և էներգետիկ ոլորտներում:

Նա նշել է, որ Ադրբեջանը, սակայն, չի պատրաստվում զրոյացնել հարաբերություններն Իրանի հետ:

Ըստ նրա, դրանք զրոյացված չէին անգամ Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի կիրառած պատժամիջոցների ժամանակ:
Նա հավելե է, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունների ֆորմատն ու ծավալը մնալու է այնպիսին, ինչպիսին եղել է:


 

Գեներալ Սալամի. Իրանի ժողովուրդը թշնամու սպառնալիքները վերածել է հնարավորությունների
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար