Իրանն Ադրբեջանի հետ կնքել է տարեկան 150 մեգավատ էլեկտրաէներգիա գնելու մասին պայմանագիր։ Այդ մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիան։Նա նշել է, որ Ադրբեջանի հետ այդ պայմանագիրը կնքվել է Հասան Ռոհանիի Բաքու այցի ընթացքում։Ըստ նրա, կողմերը նաև միջոցներ են ձեռնակելու Իրանի, Ադրբեջանի ու ՌԴ–ի էներգետիկ համակարգերի սինխրոնիզացման համար։