Ադրբեջանի ու ՌԴ-ի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում` ռազմավարական գործընկերության ոգուն համապատասխան: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը:Ըստ նրա, երկու երկրների առաջնորդների անկեղծ երկխոսությունն ու պարբերաբար հանդիպումները նպաստում են բազմակողմ գործընկերության ամրապնդմանը: Նա հավելել է, որ ՌԴ-Ադրբեջան ավանդական բարեկամական կապերը շարունակում են ամրապնդվել բազմաշերտ ոլորտներում: