26.11.2024
ԱՄՆ-ն վերականգնել է խիստ պատժամիջոցներն Իրանի նկատմամբ․ Իրանում սկսվել են բողոքի ցույցեր
prev Նախորդ նորություն

Էրդողանը հայտնել է սպառազինության ներմուծումից Թուրքիայի կախվածության նվազման մասին

Թուրքիան կարողացել է զգալիորեն կրճատել արտասահմանյան սպառազինությունից կախվածությունը, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Anadolu-ն:

Նրա խոսքով՝ ներկայումս բանակն արտասահմանից ստանում է զենքի 35 տոկոսը, մինչդեռ նախկինում՝ 80 տոկոսը:

«Աշխարհի թոփ-100 պաշտպանական ընկերությունների մեջ են մտել 4 թուրք արտադրողներ: Այս ցանկում ներառված ընկերությունների թվով Թուրքիան աշխարհում զբաղեցնում է 6-րդ տեղը»,- ասել է Էրդողանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիան Ուկրաինայի հետ բանակցություններ է վարել երկու երկրների պաշտպանական համալիրների միջեւ համագործակցության հարցի շուրջ: