Իրանում մերժել են ՄԱԿ հակաահաբեկչական կոնվենցիային միանալու մասին օրինագիծը
Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը, որը վերխորհրդարանական մարմին է եւ կազմված է հոգեւորականության ներկայացուցիչներից, մերժել է Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիային երկրի միանալու մասին օրինագիծը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Խորհրդի մամուլի քարտուղար Աբաս Ալի Ղադհոդաիի թվիթերյան գրառումը:
«Սահմանադրության պահապանների խորհուրդը իր բազմաթիվ նիստերում քննարկել է Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիային երկրի միանալու մասին օրինագիծը եւ ձեւակերպումներում անհամաձայնեցվածություն ու երկիմաստություն հայտնաբերել: Դրանք պարունակում են շարիաթին հակասություններ եւ հակասում են Իրանի Սահմանադրությանը, որոնք հայտնաբերելուց հետո ուղարկվել են Մեջլիս վերջնամշակելու»,- նշված է հաղորդագրության մեջ: