20.10.2025
Չավուշօղլուն կոշտ քննադատել է Փարիզին
23.01.2018
Չավուշօղլուն կոշտ քննադատել է Փարիզին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է սիրիական Աֆրինում թուրքական ԶՈւ-ի սկսած ռազմական գործողության առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու Ֆրանսիայի ԱԳՆ-ի կոչը: Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆրանսիայի նման քայլը կարող է իր ազդեցությունն ունենալ թուրք-ֆրանսիական հարաբերությունների վրա: «Ֆրանսիան լինի, թե մեկ այլ երկիր՝ եթե այս թեման տեղափոխի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ապա մենք կարող ենք մտածել, որ նրանք աջակցում են ոչ թե մեզ, այլ մեր հակառակորդին՝ ահաբեկչական խմբավորումներին: Եվ նման դեպքում այդ երկիրն էլ մեզնից կստանա համապատասխան վերաբերմունք», - ասել է Չավուշօղլուն: Նա շեշտել է, որ Թուրքիան չի դադարեցնի ռազմական գործողությունը, մինչև ամբողջովին չչեզոքացնի իր սահմաններին առկա վտանգն ու «չվնասազերծի վերջին ահաբեկչին»: «Մենք չենք ցանկանա Ֆրանսիային տեսնել ահաբեկչական խմբավորումների կողքին, կոչ ենք անում Ֆրանսիային այս հարցում աջակցել մեզ», - ասել է Չավուշօղլուն: