24.11.2024
Պոմպեո․ Էրդողանը պետք է դիմակայի ՆԱՏՕ-ն լքելու ցանկացած գայթակղությանը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը ութ երկրի ազատել է Իրանի դեմ պատժամիջոցներից. Bloomberg

ԱՄՆ-ը համաձայնել է թույլ տալ ութ երկրների, ներառյալ Հնդկաստանը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան, շարունակել իրանական նավթի գնումները նոյեմբերի 5-ին Իրանի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո: Այդ մասին գրել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով նախագահի վարչակազմի՝ անունը չնշված ներկայացուցչին:


«Թեեւ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմի նպատակը մնում է իրանական տնտեսության եկամտի ստիպողական նվազեցումը, պատժամիջոցներից ազատումը տրամադրված է ներկրման շարունակական նվազեցման փոխարեն, որպեսզի թույլ չտրվի նավթի գների աճ»,-գործակալությունը մեջբերել է աղբյուրի խոսքը:

Նա պարզաբանում է, որ այդ զիջողությունը ժամանակավոր է, եւ ԱՄՆ-ն ակնկալում է, որ պատժամիջոցներից ազատված երկրները առաջիկա ամիսներին կշարունակեն նվազեցնել Իրանից նավթի ներմուծման ծավալը: Աղբյուրը գործակալության համար չի ճշտել այն բանին վերաբերող մանրամասները, թե ինչ ծավալի նավթ կկարողանան երկրները ներմուծել Իրանից: Սպասվում է, որ այն երկրների ցուցակը, որոնք կազատվեն Իրանի դեմ պատժամիջոցներից, պաշտոնապես կհայտարարվի նոյեմբերի 5-ին, երբ ուժի մեջ կմտնեն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանափակումները: