23.11.2024
ՀՀ-ն Իրանի հետ սահման փակելու մտադրություն չունի. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Հայաստանում ԼԳԲՏ ֆորումը տեղի չի՞ ունենա

Հայաստանում ԼԳԲՏ ֆորումը տեղի չի ունենա: Համաժողովը կանցկացվի մեկ այլ երկրում: Այս մասին հայտնում է Araratnews-ը:


Միեւնույն ժամանակ «Նոր սերունդ» ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, որն աջակցություն է տրամադրում ֆորումի աշխատանքներին, հերքում է տեղեկություններն այն մասին, թե նոյեմբերի 15-18-ը Երևանում նախատեսված ԼԳԲՏ-քրիստոնյաների ֆորումը տեղափոխվել է այլ երկիր:


Հիշեցնենք՝ երեկ ԼԳԲՏ համայնքի նախաձեռնությամբ կայանալիք ֆորումը դատապարտել էր նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: «Մեր ժողովուրդը մշտապես եղել է քրիստոնյա ավանդական ընտանիքի գաղափարի կրողը: Սակայն այսօր բարոյական հետընթացի փորձ է արվում: Մենք արդեն մեր դիրքորոշումը հայտնել ենք արվամոլության դրսևորման դեմ՝ նշելով, որ դա հարիր չէ մեր կենսակերպին և ավանդույթներին»,- ասված է հայտարարության մեջ:


Բացի կաթողիկոսից, խնդրի մասին խոսել էր նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ իր համար ավանդական ընտանիքից ավելի բարձր արժեք չկա:


Հայ հասարակական-քաղաքական շրջանակներն էլ կտրականապես դեմ էին այդ ֆորումի անցկացմանը: