Արևելագետ Բորիս Դոլգովը հայտարարել է, որ քրդերի գործողությունները Սիրիայում կրում են ապակայունացնող բնույթ։ Քրդական միավորումների և ահաբեկիչների միջև գաղտնի շփումներ կան, ինչը թույլ տվեց գրոհայիններին հեշտությամբ լքել Ռաքքան։Ըստ նրա, դա իրականացվել է ԱՄՆ–ի աջակցությամբ։ ՌԴ–ի հետախուզությունը բազմաթիվ փաստեր է ներկայացրել ԱՄՆ–ի ու ահաբեկիչների գաղտնի համագործակցության մասին։ Դոլգովի խոսքով, ԱՄՆ–ն շարունակում է ի քաղաքականությունն` Ասադին տապալելու ուղղությամբ։ Նա հավելել է, որ Սիրիայում կարող է կրկնվել Իրաքի սցենարը` կապված քրդերի հետ, երբ Բաղդադը դուրս մղեց քրդերին այն շրջաններից, որոնք իրենց անկախ էին հռչակել։