ՀՀ–ի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առջև բարդ խնդիր է դրված` նա պետք է համատեղի ցույցներում արտահայտած իր ծայրահեղական, անգամ պոպուլիստական կոչերը պետական գործչի գործունեության հետ։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Արկադի Դուբնովը։Անդրադառնալով Սոչիում կայանալիք Պուտին–Փաշինյան հանդիպմանը նա նշել է, որ Պուտինը հույս կհայտնի, որ ՀՀ–ում ռուսական բիզնեսի, կապիտալի շահերին ոչինչ չի սպառնում։ՌԴ–ի նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ–ի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կկայանա այսօր Սոչիում ԵԱՏՄ–ի գագաթնաժողովի շրջանակներում։