Լոնդոնի դատարանը կհարցաքննի Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին, ինչպես նաև Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիային և նախկին փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլիին:Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչներին հարցաքննության կկանչեն այսպես կոչված «Օմեգայի» գործով: Omega Group Tobacco-ի գործով հայց է ներկայացրել աշխարհում հայտնի փաստաբանական «Ֆիշերի հիմնադրամը», որը պաշտպանում է ընկերության շահերը, հայտնում է Rustavi2-ը:Դատարան են կանչվել դեռևս միայն Գախարիան և Կումսիշվիլին, սակայն շուտով ծանուցում կստանա նաև Իվանիշվիլին: