18.10.2025
Թռչելը շատ ավելի հետաքրքիր է, քան օֆիսում նստելը. Ан-148 ինքնաթիռի զոհերի պատմությունները
12.02.2018
Թռչելը շատ ավելի հետաքրքիր է, քան օֆիսում նստելը. Ан-148 ինքնաթիռի զոհերի պատմությունները

Մերձոսկվայում կործանված Ан-148 ուղեւորատար ինքնաթիռի զոհերի ընտանիքի անդամներն ու ընկերները պատմում են նրանց մասին, ում կորցրեցին մեկընդմիշտ: Նշվում է, որ մահացածների թվում էր նաև 29-ամյա բորտուղեկցորդուհին՝ Անաստասիա Սլավինսկայան: Նա բորտուղեկցորդուհի էր աշխատում արդեն 6 տարի և ծանոթները հիշում են, որ թռիչքները շատ էր սիրում: «Երբ նա նոր էր սկսել բորտուղեկցորդուհի աշխատել, ես միշտ հարցնում էի չի՞վախենում թռիչքներից, իսկ Նաստյան պատասխանում էր, որ դա շատ ավելի հետաքրիքր է, քան շաբաթը 5 օր օֆիսում նստելը», - պատմում է նրա ընկերուհիներից մեկը:   Հայտնի է, որ Անաստասիան ֆիզարձակուրդից միայն վերջերս էր վերադարձել աշխատանքի: Իսկ սոցցանցում կարծես թե մարգարեական մի գրառում էր արել: «Դու այդքան շատ ժամանակ ունեիր, ինչու՞ դու չհասցրեցիր հավաքվել: Աստված, որովհետև ես պառկած էի այսքան ժամանակ...», - այսպիսի գրառում է արել աղջիկն իր էջում հունվարի 28-ին»: Վերջին անգամ Անաստասիան սոցիալական ցանցում է եղել 15:21-ին, արդեն ինքնաթիռի մեջ: Ողբերգական վթարից ընդամնեը մի քանի րոպե առաջ: Կործանված ինքնաթիռի օդաչուի մասին պատմել է «Սարատովյան ավիաուղիների» մամուլի ծառայության ղեկավարը՝ անվանելով նրան «հմուտ օդաչու»: Ինքնաթիռի անձնակազմի հրամանատարը՝ Վալերի Գուբանովը, ծնվել է 1966թ.-ին: Վալերին այդ տեսակի ինքնաթիռով 2800 ժամ թռիչքներ է իրականացրել, իսկ ընդհանուր թռիչքները 5000 ժամ են կազմում: Վթարից առաջ նա հասցրել է կապ հաստատել՝ ասելով, որ օդանավի հետ կապված խնդիր կա և պատրաստվում է վթարային վայրէջք կատարել Ժուկովսկի օդանավակայանում: Դա նրա վերջին արտահայտություն է: Այնուհետև գծում հայտնվել է դիսպետչերի հետ խոսակցության ձայնագրությունը, որտեղ դիսպետչերը ուղղություն է տալիս, իսկ օդաչուն պատասխանում է և հրաժեշտ է տալիս: Վորոնցովան նաև պատմել է, որ Ан-148 ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ չի ունեցել: Ինքնաթիռը 2010թ.-ի արտադրության է, իսկ ընկերությունն այն ձեռք է բերել 2016թ.-ին: РЕН-ТВ հեռուստաընկերությունը, սակայն, հաղորդում է, որ ինքնաթիռը թռիչքից առաջ չի անցել հակասառեցման հեղուկով մշակում, գլխավոր օդաչուն ինքն է հրաժարվել: Զոհվածների բոլոր հարազատներին հատուկ չվերթով Մոսկվա կտեղափոխեն: Բորտուղեկցորդուհիներից էր նաև Վիկտորիա Կովալը: Նա նույնպես իր կյանքի վերջին րոպեներին հասցրել է սոցցանցերում գրառում կատարել: Ժամը 14:06ր-ին նա գրել է. «Մի ոգեշնչեք նրանց, ում հետ չեք պատրաստվում թռչել»:   Իր էջում Վիկտորիան հրապարակել է նաև օդում սավառնող ինքնաթիռի մի լուսանկար՝ որտեղ գրառում է կատարել. «Ամենագեղեցիկ աշխատանքը կապված է թռչելու ցանկության հետ»: Վիկտորիան 22 տարեկան էր, ամուսնացած չէր: Մյուս երկու անդամները՝ Սերգեյ Գավրիլովը և Օլեգ Կուզմինը եղել են տեխնիկական անձնակազմից: Հիշեցնենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ինքնաթիռը թռիչքից 7ր հետո վթարի է ենթարկվել: 65 ուղևորներից և 6 անձնակազմից ոչ մեկը չի փրկվել: Ուղևորների թվում նաև 3ч 5-17 տարեկան երեխա է եղել եւ երկու հայ: