ԵԱՀԿ 25 մշտական ներկայացուցիչներից բաղկացած խումբը հունիսի 18-22-ը կայցելի Հարավային Կովկասի երկրներ՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: ԵԱՀԿ գրասենյակից հայտնում են, որ դեսպանները երեք երկրներում կհանդիպեն իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այցը նպատակ ունի վերահաստատել դեսպանների աջակցությունը կայունությանը, խաղաղությանն ու բարգավաճմանը՝ համաձայն ԵԱՀԿ հանձնառությունների ու սկզբունքների: