26.11.2024
Մոսկվան պատասխանել է ԱՄՆ-ի` միջուկային համաձայնագրի մասին բոլոր հարցերին. ՌԴ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն պահանջել է ՄԱԿ-ի ԱԽ-ի շտապ նիստ անցկացնել Ազովի ծովի իրադրության շուրջ

Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) շտապ նիստ անցկացնել Ազովի ծովի իրադրության շուրջ, նախնական կարգով այն նշանակված է նոյեմբերի 26-ին Մոսկվայի ժամանակով 19:00-ին:

Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտարարել է կազմակերպությունում ՌԴ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին: «Ազովի ծովում իրադրության վտանգավոր զարգացման եւ դրան հաջորդած իրադարձությունների կապակցությամբ Ռուսաստանը պահանջել է նոյեմբերի 26-ի առավոտյան ԱԽ-ի բաց նիստ գումարել «Միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանում» օրակարգի կետով»,- ասել է նա:


Ինչպես հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հասարակական կապերի կենտրոնում, Ուկրաինայի ռազմածովային ուժերի՝ Ռուսաստանի պետական սահմանը խախտած «Բերդյանսկ», «Նիկոպոլ» եւ «Յանի Կապու» նավերը նոյեմբերի 25-ին ժամը 19:00-ին ՌԴ-ի տարածքային ծովի սահմաններում ապօրինի գործողությունների փորձ են իրականացրել:


ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության եւ ՌԴ-ի Սեւծովյան նավատոմի՝ ուղեկցող նավերի եւ կատերների՝ անհապաղ կանգ առնելու օրինական պահանջներին չեն արձագանքել, կատարել են վտանգավոր խուսավարում:


Ուկրաինական ռազմանավերի հարկադրական կանգնեցման նպատակով կիրառվել է զենք: Արդյունքում Սեւ ծովում ՌԴ-ի տարածքային ջրերում Ուկրաինայի ռազմածովային ուժերի բոլոր երեք նավերն էլ կալանվել են: Ուկրանիայի զինված ուժերի երեք վիրավոր զինծառայողներին բժշկական օգնություն է ցույց տրվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: