Անկարան պաշտպանական ոլորտում Ռուսաստանի հետ համատեղ ջանքերին հատուկ կարեւորություն է տալիս: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:«Հատկապես կարեւորում եմ պաշտպանական ոլորտում համատեղ ջանքերը»,- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո ասել է Էրդողանը:Մոսկվայի եւ Անկարայի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեպի Թուրքիա ռուսական C-400 համակարգերի մատակարարման վերաբերյալ եւ պայմանագիր է ստորագրվել, սեպտեմբերին հաղորդել էր ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի ծառայությունը: Էրդողանը նշել է, որ Անկարան C-400 համալիրների համար առաջին վճարումն է կատարել: