Ադրբեջանում իրականացվող զորավարժությունները պլանային են։ Նրանք նախատեսվել էին մինչև նախագահական ընտրությունների ժամկետների հստակեցումն ու դրանց հետ ոչ մի կապ չունեն։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Շաիր Ռամալդանովը։Ըստ նրա, զորավարժությունների նպատակն է ստուգել զինված ուժեի ու շտաբերի աշխատանքի արդյունավետությունը։ Զինված ուժերի պրակտիկ գործողությունները հնարավոր է ստուգել միայն զորավարժությունների ընթացքում։Նա նշել է, որ զորավարժություններն Ադրբեջանի ներքին գործն է։Փորձագետը հավելել է, որ զորավարժություններն Ադրբեջանի զինված ուժերի հզորության ցուցադրություն է ու զգուշացում ՀՀ քաղաքացիներին, ովքեր իրենց տղաներին ուղարկում են Ղարաբաղ։