Քրդական հանրաքվեն նպաստել է Թուրքիայի և Իրանի միջև «քաղաքական հալոցքին»։Անկարայի ու Թեհրանի մերձեցումն ընդհանուր սպառնալիքի առջև բավականին ռացիոնալ է թվում։ Թուրքիան դժվար թե որևէ առարկություն ստանա Իրանից, եթե ցանկանա գործողություններ ձեռնարկել քրդերի դեմ։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Դենիս Կորկոդինովը։Նրա խոսքով, Թուրքիայի ցանկությունը՝ խոշոր գործողություններ սկսել Քրդական բանվորական կուսակցության դեմ Սինջարում ու Քանդիլում, չի դառնա երկու պետությունների միջև հակասությունների պատճառ, չնայած այն հանգամանքին, որ Իրանը դեմ է թուրքական միջամտությանը հարևան երկրների ներքին գործերին։Նա հավելել է, որ թուրք–իրանական դաշինքը կցանկանա ավելացնել իր ներկայությունը Սիրիայում Դեյր–էզ–Զորի հաշվին։