28.11.2024
Օպերատիվ կապ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ չի նշանակում Ալիեւի հետ
prev Նախորդ նորություն

Մենք չենք լռելու. Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ում առկա խնդիրների մասին

Հայաստանը ոչ թե ՀԱՊԿ-ի կանոնադրության, այլ առկա պրակտիկայի փոփոխության խնդիր է դնում: Այս մասին VERELQ-ի հարցին ի պատասխան հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով ավելի վաղ արված՝ ՀԱՊԿ-ում դաշնակիցների միջեւ առկա պարտավորությունների ճշգրտման մասին իր հայտարարությունը:


Փաշինյանը եւս մեկ անգամ դատապարտեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի դեսպանին Աստանայում ՀԱՊԿ-ի գագաթաժողովում տեղի ունեցած փակ քննարկումների մասին պատմելու եւ Բաքին բելառուսական զենք մատակարարելու քայլը, նշելով, որ դա անընդունելի է: “Սա պրակտիկա է, որը ձեւավորվել է նախկինում եւ այժմ մենք դնում ենք դրա փոփոխման խնդիր: Մենք կանոնադրության փոփոխման հարց կբարձրացնենք, եթե զգանք, որ կանոնադրության մեջ է խնդիրը: Այս առումով պետք է մեր հարաբերույթունները հստակեցվեն, որ դաշնակից պետությունը զինում է իր դաշնակցի հակառակորդին, որն ամեն օր սպառնում է գրավել Երեւանը”, - ասաց նա:


Փաշինյանը նաեւ կտրուկ հարցադրում կատարեց. “Այսինքն՝ զինում եք մեր հակառակորդին, որ Երեւանը գրավի՞: Օգնում եք իրեն այդ հարցո՞ւմ”: Նրա խոսքով, եթե Հայաստանի նախկին իշխանություններն այս հարցի վերաբերյալ լռել են, ապա այժմ դա չի լինելու: “Սա ուղղակի չի լինելու: Մենք պահանջելու ենք բացատրություններ եւ ստանալու ենք այդ բացատրությունները”, - ասաց նա:


Վարչապետի պաշտոնակատարը նաեւ ասաց, թե ինչու նախկին իշխանությունները լռել են նման հայտարարությունների կամ մատակարարումների վերաբերյալ: “Հարցրեք նախկիննեին, թե ի՞նչ են արել այս ուղղությամբ: Ոչ մի բան: Բերանները ջուր առած, լռել են: Ինչո՞ւ, որովհետեւ, մտածել են, որ եթե խոսեն, այս կամ այն երկրում կտուժեն իրենց բիզնեսները: Հիմա իշխանության է եկել քաղաքական ուժ եւ մարդիկ, որ նման բիզնեսներ ոչ մի տեղ չունեն: Եվ եմենք չենք լռելու”, - ասաց նա: