Ընտրություններից տաս օր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշը նվազել է 1,6%-ով և կազմում է 47,1%: Այդ մասին հայտնում է Gezici սոցիոլոգիական կենտրոնը:Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից թեկնածու Մուարրեմ Ինջեի վարկանիշը 25,8%-ից հասել է 27,8%: «Լավ կուսակցությունից» թեկնածու Մերալ Աքշեների աջակցության աստիճանը կազմում է 14,1%: Թուրքիայում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունները կայանալու են հունիսի 24-ին: