Իրանի նավթաարդյունահանման հարցերով նախարար Նամդար Զանգանեն հայտարարել է, որ ամեն ամիս Ռուսաստան է մատակարարվում 3 մլն բարել նավթ։ Պաշտոնյան նշել է, որ երկիրն իրագործում է Ռուսաստանի հետ պայմանագիրը՝ «Նավթ ապրանքի դիմաց» ծրագրի շրջանակում։Ծրագրի պայմաններով՝ Թեհրանը պետք է ուղղի ստացվող միջոցների կեսը ռուսական ապրանքների և ծառայությունների գնմանը։Պետությունների միջև հաշվարկները կատարվում են եվրոյով։