Թուրքիան չպետք է գնա ԵՄ–ին զիջումների։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլը:Նա կոչ է արել դադարեցնել բանակցություններն ԵՄ–ի հետ ու հավելել, որ պետք է վերլուծել՝ արդյոք թուրք ժողովուրդը օգուտ է քաղելու այն բարեփոխումներից, որն Անկարան իրականացրել է ԵՄ–ին անդամակցելու համար։Նախագահ Էրդողանը մինչ այդ հայտարարել է, որ ոչ թե Անկարան, այլ ԵՄ է քայլ անելու` Թուրքիայի ԵՄ–ին անդամակցելու հետագա բանակցությունների դադարեցման համար։