17.07.2025
Լիբանանի զորքերի գլխավոր հրամանատարը լիակատար մարտական պատրաստության կոչ է արել
21.11.2017
Լիբանանի զորքերի գլխավոր հրամանատարը լիակատար մարտական պատրաստության կոչ է արել

Լիբանանի զինված ուժերի գլխավոր հրամանատարը երեքշաբթի լիակատար մարտական պատրաստության կոչ է արել Իսրայելի հետ սահմանին գտնվող զինվորներին, հայտնում է Reuters գործակալությունը: «Ես կոչ եմ անում ձեզ լիարժեք պատրաստ լինել հարավային սահմանին Իսրայելի կողմից սպառնալիքներին և խախտումներին, ինչպես նաև Լիբանանի, նրա ժողովրդի և բանակի դեմ նրա թշնամական մտադրություններին դիմակայելու համար»,- Աունի խոսքերն է մեջբերել Twitter-ում երկրի զինված ուժերի էջը: Գեներալ Ջոզեֆ Աունը նաև կոչ է արել զորքերին զգոնություն պահպանել Իսրայելի հետ սահմանին «կայունության պահպանման» համար ՄԱԿ-ի 1701-րդ բանաձևի իրականացման համար: Բանաձևը հիմք է հանդիսացել 2006 թվականին լիբանանա-իսրայելական հակամարտության ավարտի համար: Բանաձևի համաձայն՝ լիբանանյան բանակը պատասխանատու է սահմանի իր կողմում անվտանգության համար: Իսրայելի պաշտոնյաներն այս առնչությամբ դեռևս որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել: