Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները վատացնում են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումների մթնոլորտը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ պատժամիջոցները ընդունվել են «անտեղի»։Լավրովի խոսքով, Ուկրաինայի իրավիճակի հետ կապված Վաշինգտոնի պատճառաբանությունը «ժպիտ է առաջացնում»։ «Ափսոսանքից բացի ոչինչ արտահայտել չեմ կարող մեր ամերիկացի գործընկերների ռուսատյացության կապակցությամբ։ Այն անցնում է բոլոր սահմանները»,- ասել է նա։Ավելի վաղ հայտնել էին, որ ԱՄՆ կառավարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ու Ուկրաինայի 38 մասնավոր անձանց ու ընկերությունների հանդեպ՝ Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականության պատճառով։