29.11.2024
Նիկոլ Փաշինյանը բացահայտ խախտել է քարոզարշավի կարգը. Աշոտյան
prev Նախորդ նորություն

Հարկել "խոպանչիների՞ն", թե՞ ոչ. ՊԵԿ-ի, Փաշինյանի և Միրզոյանի տարբերվող հայտարարությունները

Տրանսֆերտները հարկելու նախաձեռնության վերաբերյալ ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանի աղմկահարույց հայտարարության քննարկումները ցույց տվեցին թե միեւնույն հարցի կապակցությամբ ինչքան իրարամերժ տեղեկատվություն կարող են տրամադրել երկրի առանցքային պաշտոնյաները։


Այս մասին իր Facebook-յան էջում նշում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: "Երեկվա բուռն քննարկումները այն լակմուսի թուղթն էին, որոնք ցույց տվեցին, թե միեւնույն հարցի կապակցությամբ ինչքան իրարամերժ տեղեկատվություն կարող են տրամադրել երկրի առանցքային պաշտոնյաները։ 


• Այսպես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով տրասնֆերտների հարկման հարցին նշել էր, որ այն սխալ մեկնաբանության հարց է, եւ այսպիսի բան չկա։


• Երկրի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի վարկածով այդպիսի նախաձեռնություն կա, սակայն այն փոքր-ինչ աղավաղվել է։ Ամեն պարագայում որոշումը կկայացվի հանրային քննարկումների արդյունքում։


• Ոլորտի հիմնական պատասխանատուն՝ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը Դավիթ Անանյանը նշել է, որ որեւէ նախագիծ դեռեւս չկա, սակայն կա եկամուտների համատարած հայտարարագրման գաղափար։


Հայտարարագիրն էլ ըստ Անանյանի պետք է լրացնի պետությունը քաղաքացու փոխարեն։


Մի քանի հարց 


1. եթե հայտարարագրում լրացնելու եք որպես պետություն քաղաքացու եկամտի վերաբերյալ ձեր մոտ եղած տվյալները ինչների՞դ ա դա պետք այդ տեսքով, եթե ձեր մոտ եղածն եք մեջը գրելու


2. եթե քաղաքացուց ուզելու եք իր իրական եկամուտը ու ինքն էլ չներկայացրեց- ինչ եք անելու՞ պատժելու՞ եք։


3. Ի վերջո հարկային մարմնի ի՞նչին է պետք հայտարարագիրը, եթե ոչ հարկելու։
4. Ի՞նչ տարբերություն ռեզիդենտ արտագնա աշխատանք կատարողն է հարկվելու թե իր ընտանիքը։


Հ.Գ. Տեսնենք այսօր կհնչի 4-րդ տարբերակը, թե կբավարարվենք 3 հակասական մեկնաբանություններով"։