29.11.2024
Առաջինը ՀՀԿ-ն է, «Իմ քայլը»-4-րդն է, վերջինը՝ ԲՀԿ-ն. ԿԸՀ-ն «համարակալեց» քաղաքական ուժերին
prev Նախորդ նորություն

Աբրահամ Մանուկյանի որդին ինքնաբացարկ է հայտարարել եւ լքել ԲՀԿ ցուցակը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն նոյեմբերի 19-ին համաձայն նույն օրը նիստում կայացրած որոշման գրանցել է ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած բոլոր 11 քաղաքական ուժերի ընտրական ցուցակները:


Նշվում է, որ որոշ քաղաքական ուժերի թեկնածուներից կային ինքնաբացարկի դիմումներ: Ամենաշատ՝ թվով 13 ինքնաբացարկի դիմումները ներկայացված էին ԲՀԿ ցուցակից: Մասնավորապես ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ցուցակի 31-րդ հորիզոնականը զբաղեցնող Արթուր Աբրահամի Մանուկյանը: Նա գործող Ազգային ժողովի պատգամավոր է, իսկ նախորդ ԱԺ-ում պատգամավոր էր նրա հայրը՝ Աբրահամ Մանուկյանը:


ԲՀԿ ցուցակից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Սենիկ Էվինյանը (ցուցակում 115-րդ տեղն է), Արարատ Գեւորգյանը (108), Արսեն Սիմոնյան (106), Կարինե Սարիբեկյանը (165), Սենրիկ Մարգարյանը (149), Արսեն Հարությունյանը (120):


«Իմ քայլը» դաշինքից ինքնաբարկ է հայտնել միայն մեկ մարդ Մհեր Արթուրի Գեւորգյանը (ցուցակում 168-րդն է):


«Լուսավոր Հայաստան»-ից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Էլինա Հովակիմյանը (108), «Մենք» դաշինքից՝ Նարեկ Գասպարյանը (113):


Մնացած ուժերից ինքնաբացարկի դիմումներ չեն ստացվել: