Ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել ինտենսիվ բանակցությունները Հայաստանում և Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Գաջիևը:«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջան կատարած այցի շրջանակում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի շրջանակում կոնկրետ քննարկումներ են անցկացվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ»,- ասել է նա: Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանում են Երևան: Նախատեսված են հանդիպումներ ՀՀ ղեկավարության հետ, որից հետո միջնորդները կմեկնեն Լեռնային Ղարաբաղ: