28.11.2024
Բելառուսը կարող է օգնել արդիականացնել Ադրբեջանի ՀՕՊ-ը. փորձագետ
prev Նախորդ նորություն

«Թուրքական հոսք»՝ ճնշումներին զուգահեռ. ռուսական գազը կհասնի նաև Եվրոպա

Անկարան հարաբերություններ է կառուցում անկախ այլ երկրների ճնշումից։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով գազատարի ծովային հատվածի ավարտին նվիրված արարողությանը, որը կայացել է այսօր Ստամբուլում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։


«Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները երբեք չեն բխել այլ երկրների պահանջներից։ Ոչ ոքի համար օգտակար չեն այնպիսի իրավիճակները, երբ խախտվում են պետությունների ինքնիշխան իրավունքները։ Մեզ համար ՌԴ–ն երկարաժամկետ բարեկամ է, վստահելի գազամատակարար։ Մեր երկրների ջերմ ու մտերիմ հարաբերությունները, որոնք հիմնվում են փոխօգնության վրա, մեծ կշիռ ունեն ապագայի համար», – ասել է Էրդողանը։


Նոյեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Թուրքիա` մանակցելու Ստամբուլում կայանալիք «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի կառուցումն ավարտելու արարողությանը: Պոտինը հայտարարել է, որ այս նախագծի իրականացմամբ Թուքիան դառնում է տարածաշրջանի խոշորագույն գազային հաբը:


Արարողությանը մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ermenihaber-ի փոխանցմամբ, դեռևս 4 տարի առաջ հիմք դրված «Թուրքական հոսք» նախագիծը, որով նախատեսվում է ռուսական բնական գազը հասցնել Թուրքիա, ապա Եվրոպայի հարավ և հարավ-արևելք, յուրաքանչյուր հատվածով տարեկան 15.7 մլրդ խորանարդ մետր գազ կմատակարարվի:


Ռուսական «Գազպրոմ»-ն արդեն ավարտել է «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի կառուցումը, ինչի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


Ինչպես հայտնում է tass.ru-ն, Պուտինը «Թուրքական հոսք»-ի շինարարական աշխատանքների ավարտի կարգադրություն է տվել, ինչից հետո «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերը հրահանգել է Pioneering Spirit նավից ջուրն իջեցնել խողովակաշարի վերջին հատվածը: Հայտնի է, որ «Գազպրոմ»-ի ծովային հատվածի կառուցման աշխատանքը մեկնարկել էր 2017թ. մայիսին:


Նախագծի շուրջ Թուրքիայի նախագահականի մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ «Թուրքական հոսքի» երկրորդ մասով մատակարարվելիք գազը կապահովի Եվրոպայի, մասնավորապես Բալկանների էներգիայի մատակարարման անվտանգությունը:


Համաձայն հայտարարության` նախագծի աշխատանքները նախատեսվում է ավարտվել 2019թ., որից հետո գազը կսկի մատակարարվել Թուրքիա: Ակնկալվում է, որ ծրագրի շրջանակում կբացվի 13.500 լրացուցիչ աշխատատեղ:


«Թուրքական հոսք» նախագիծն առաջ էր քաշվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ դադարեցված «Հարավային հոսք» նախագծի փոխարեն:


Նախատեսվում էր, որ «Թուրքական հոսք»-ի խողովակաշարի ընդհանուր երկարությունը պետք է լինի 910կմ, որի 660կմ հատվածը պետք է անցներ Ռուսաստանով, իսկ 250 կմ մասը` Թուրքիայով: Ըստ ծրագրի՝ այդ գազատարով պետք է 15.8 մլն խմ բնական գազ Թուրքիայի տարածքով արտահանել եվրոպական երկրներ: Սակայն 2015թ. սեպտեմբերի նախագծի շուրջ բանակցությունները սառացվել էին: Դրանք վերսկսվեցին 2016-ի օգոստոսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պուտինի հանդիպումից հետո: