27.11.2024
Բակո Սահակայնն այցելել է Փարիզ. Բաքուն բողոքի նոտա է հղել Ֆրանսիային
prev Նախորդ նորություն

Գերմանական բիզնեսը զգուշանում է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային պատերազմից

Գերմանիայի ընկերությունների մոտ կեսը զգուշանում է Եվրամիության եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրային պատերազմի սաստկացումից։ Այսպիսին են Քյոլնի Գերմանական տնտեսական ինստիտուտի (IW) հարցման արդյունքները։


Նրանց տվյալներով՝ 1111 հարցված ընկերությունների 44 տոկոսը վախենում է առեւտրային պատերազմի սրացումից։ Սակայն փոքր ձեռնարկությունների (մինչեւ 49 աշխատող ունեցող) շրջանում այդ թիվը 48 տոկոս է կազմում։ Եւս 34 տոկոսն այն կարծիքին է, թե իրավիճակը չի սրվի՝ տեղեկացնում է DW-ն։


IW-ի ներկայացուցիչները կարծում են, որ առաջիկա ամիսներին նման անորորշությունը կնպաստի ներդրումների դանդաղեցմանը։ Դա կդժվարացնի արտահանումը ոչ միայն ԱՄՆ, այլեւ ԳԴՀ-ի համար կարեւոր առեւտրային գործընկեր հանդիսացող այլ երկրներ։