29.03.2024
Բանակում ուտելիքը սարսափելի է. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ինչո՞ւ կաթողիկոսին չտրամադրել թիկնազոր եւ ի՞նչ անել ԼԳԲՏ-ների հետ. Փաշինյանի պատասխանը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաեւ ՀՀԿ-ականների օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է օրենքով ապահովել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունը՝ տրամադրելով թիկնազոր:


«Իսկ ինչո՞ւ այս ընթացքում էլ չեն մտել Վեհարան, որովհետեւ ոստիկանությունը, նախորդ փորձը հաշվի առնելով, ապահովել է, որ նրանք չմտնեն այնտեղ: Կաթողիկոսի ճանապարհը փակել են, բա ինչի՞ մինչեւ հիմա այդ ճանապարհը փակված չէ: Որովհետեւ ոստիկանությունը գործողություններ է ձեռնարկել:


Հիմա այն օրենքը, որ ուզում էին ընդունել, կոչվում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների պահպանության մասին օրենք: Հիմա մենք համարում ենք, որ կաթողիկոսը պետական բարձրաստիճան պաշտոնյա՞ է:


Մենք համարում ենք, որ Հայ առաքելական եկեղեցու հեղինակության համար լա՞վ է, որ մենք ասենք, որ մի երկրում, որտեղ բնակչության 90 տոկոսը հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է, հիմա անհրաժեշտություն է առաջացել, որ նա թիկնազորով շրջի՞: Այդ մարդիկ մտածում են, որ դրանով եկեղեցու հեղինակությանն են ծառայո՞ւմ»,- հայտարարեց Փաշինյանը:


Նա անդրադարձավ նրան, որ այդ օրինագծի չընդունվելուց հետո ՀՀԿ-ական պատգամավորները ցուցադրաբար դուրս եկան դահլիճից. «ՀՀԿ-ականները խռովում, դուրս են գալիս դահլիճից, բայց էսքան տարի ինչի՞ այդ օրենսդրությունը չէիք ընդունում: Բա էդ ո՞ւմ իշխանության տարիներին էին ձեր իսկ նշած աղանդները տարածում գտել Հայաստանում: Թե՞ 6 ամսվա ընթացքում է այդ ամենը տեղի ունեցել:


Կամ էլ հայտարարում են, թե այդ «նոր Հայրապետ» շարժումը հրահրել է իշխանությունը: Հերիք է, եկեք ուղիղ ասենք, որ դա արտահայտությունն է եկեղեցու ներքին խնդիրների: Որեւէ մեկը մտածում է, որ վարչապետը պետք է մտնի, եկեղեցու ներսում հարաբերություններ կարգավորի՞»,- հայտարարեց Փաշինյանը:


Նա խոսեց ՀՀԿ-ականների մեկ այլ օրենսդրական նախաձեռնության մասին, որով առաջարկվում էր արգելել եկեղեցու տարածքներում բողոքի ակցիաների անցկացումը. «Հիմա եկել, ասում են՝ եկեք ցույցը օրենքով արգելենք: Բայց հենց արգելենք, կասեն՝ դրա համար էիք եկել իշխանության, որ արգելեք: Կասեն՝ այսօր եկեղեցու դիմաց եք արգելում, վաղը կառավարության դիմաց եք արգելելու, մենք գիտեինք, որ բան չի փոխվել»: Մանկամիտ քաղաքականություն են վարում»:


Ընթացքում խոսվեց նաեւ այն մասին, որ իշխանափոխությունից հետո ակտիվացել են նաեւ ԼԳԲՏ-ները: «Միաժամանակ չեն պատասխանում կոնկրետ մի հարցի՝ երբ ՀՀ որեւէ քաղաքացի հայտարարում է, որ ես սեռական փոքրամասնության ներկայացուցիչ եմ, մենք ի՞նչ պետք է անենք իրեն: Ասեք՝ սպանում ենք, գնդակահարում ենք, քառատում ենք, բանտ ենք նստեցնում, արտաքսում ենք Հայաստանից: Այսինքն, մինչեւ մայիսը Հայաստանում ԼԳԲՏ համայնք չի՞ եղել:


2000-ական թվականներին, երբ ՀՀԿ-ի իշխանության ամենածաղկուն շրջանն էր, ՀՀ-ում հրապարակվել է նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, որոնք ունեն այլ սեռական կողմնորոշում: Այդ ժամանակ այս նույն մարդիկ, չգիտես ինչու, ցույցեր չէին անում, տակից չէին ֆինանսավորում այդ ցույցերը»,- ընդգծեց Փաշինյանն ու հավելեց. «Մենք թույլ չենք տա՝ որեւէ մեկը ճշմարտությունն աղավաղի: Ճշմարտություն եք ուզում մինչեւ վե՞րջ, կբացենք ճշմարտությունը միչեւ վերջ եւ այդ 90 տոկոսդ քարուքանդ կլինեք»:


 

ԱԳ նախարարը Յագլանին ներկայացրել է բարեփոխումների ուղղությամբ շոշափելի ձեռքբերումները
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար