24.04.2025
Ինչո՞ւ կաթողիկոսին չտրամադրել թիկնազոր եւ ի՞նչ անել ԼԳԲՏ-ների հետ. Փաշինյանի պատասխանը
prev Նախորդ նորություն

ԱԳ նախարարը Յագլանին ներկայացրել է բարեփոխումների ուղղությամբ շոշափելի ձեռքբերումները

Նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:


Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր գնահատեցին Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, մտքեր փոխանակեցին կազմակերպությունում Հայաստանի ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Կարևորելով ԵԽ դերը ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության գործում՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծեց, որ գալիք տարի կազմակերպության 70-ամյա հոբելյանը լավ հանգրվան է հանդիսանալու ամփոփելու համար արձանագրված ձեռքբերումները և ուրվագծելու հետագա գործունեության հիմնական ուղղությունները:


Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման, գործողությունների նոր ծրագրի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:


Անդրադառնալով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերներին՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը Հայաստանի լիակատար աջակցությունն հայտնեց դրանց դիմագրավման ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ ուղղված կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը և հեղինակության ամրապնդմանը: Զոհրաբ Մնացականյանն իր մտահոգությունը հայտնեց կառույցում մի շարք հարցերի քաղաքական շահարկման առնչությամբ, մասնավորապես այն հարցերի, որոնք վերաբերում են եվրոպական արժեքների առաջմղմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։ Երկուստեք նշվեց վերոնշյալ հարցերի շուրջ համագործակցության համընդհանուրության ապահովման կարևորությունը:


ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց Հայաստանի կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա բարեփոխումների իրականացման ուղղությամբ գրանցած շոշափելի ձեռքբերումները և դրական տեղաշարժերը։ Անդրադառնալով Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։


Նախարար Մնացականյանը ԵԽ գլխավոր քարտուղարին ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Գահավիժումից հետո. տնտեսական ակտիվություն աճել է 3%-ով, արդյունաբերությունը՝ 8%
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար