5.05.2025
ԱՄՆ-ն կարող է արտաքսել Ֆեթուլլահ Գյուլենին
prev Նախորդ նորություն

Նեթանյահու․ Գոլանյան բարձունքները միշտ Իսրայելի ձեռքում կմնան

Գոլանյան բարձունքները միշտ Իսրայելի ձեռքում կմնան։ Նման հայտարարությամբ կառավարության ամենշաբաթյա նիստում հանդես է եկել հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։


«Իսրայելն ընդմիշտ կմնա Գոլանյան բարձունքներում։ Գոլանյան բարձունքները միշտ մեր ձեռքում կմնան»,- հայտարարել է վարչապետը։ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին ՄԱԿ ԳԱ-ում Գոլանի գրավումը դատապարտող բանաձեւի դեմ քվեարկելու համար։


ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ստանձնել էր երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը:


«Առաջին անգամ ես ստանձնում եմ պաշտպանության նախարարի պաշտոնը եւ գիտեմ, որ դա անում եմ այն ժամանակ, երբ բազմաթիվ են անվտանգության ոլորտում պետության քաղաքականության քննադատները»,- ասել էր նա իր հեռուստաուղերձում: Նաթանյահուն բացատրել էր, որ երկրի անգվտանգության ոլորտի իրադրության պատճառով չի կարելի վաղաժամկետ ընտրություններ անցկացնել եւ «տապալել կառավարությունը»:


Նա նաեւ հույս էր հայտնել, որ կոալիցիոն գործընկերները «պատասխանատվություն կդրսեւորեն եւ չեն ձգտի հասնել կառավարության հրաժարականին»:


 

Կրեմլում հույս ունեն, որ Պուտին-Թրամփ հանդիպումը բովանդակալից կլինի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան