10.09.2026
Բելառուսը բաց է ադրբեջանական ներդրումների համար․ քաղաքագետ
prev Նախորդ նորություն

Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանի բեռնատարների համար. թուրք դեսպան

Թուրքական հայտնի Haberturk պորտալը, Թուրքիայում գործող` Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության ղեկավար Գյոքսել Գյուլբեյին հղումով, հայտնել էր, որ Անկարան թույլ է տվել 400 հայկական բեռնատարների ամեն տարի Տրապիզոնի նավահանգստից բեռնափոխադրումներ իրականացնել, ընդ որում` թույլտվությունը տրամադրել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը:


Այս լուրը տեղ էր գտել նաև ադրբեջանական haqqin.az կայքում, ինչից հետո գիշերը կայքի խմբագրություն է զանգահարել Թուրքիայի դեսպանատան մամուլի խոսնակը և խնդրել հրապարակել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզարալի շտապ հայտարարությունը:


«Մի շարք լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունը, թե Թուրքիան բացել է իր սահմանները հայկական բեռնատարների համար, չի համապատասխանում իրականությանը: Տրապիզոնի նավահանգիստ բեռնատարներով հասնելու համար ՀՀ քաղաքացիներին Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը աշխատանքային վիզաներ տրամադրելը քննարկման առարկա չէ»,- ասված է դեսպանի հայտարարության մեջ:

Ադրբեջանն ու Բելառուսը համատեղ տրակտորներ կարտադրեն Թուրքիայում
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ