22.04.2025
Սաակաշվիլին իրեն ընչազուրկ է անվանել
prev Նախորդ նորություն

Իվանիշվիլին վստահ է Զուրաբիշվիլիի հաղթանակին

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր ու նախագահ Բիձինա Իվանիշվիլին հույս է հայտնել, որ ընտրություններում «Միասնական ազգային շարժման» անդամ Գրիգոլ Վաշաձեի հաղթանակի դեպքում երկրում կհայտնվի կառուցողական ընդդիմություն:


Իվանիշվիլին վստահություն է հայտնել, որ ընտրությունների երկրորդ փուլում կհաղթի Զուրաբիշվիլին: «Վրացական երազանքի» առաջնորդը չի հավատում Վաշաձեի հնարավոր հաջողությանը, իսկ եթե դա, այնուամենայնիվ, տեղի ունենա, կարծում է, որ «իհարկե, ոչ մի լավ բան չի լինի»: Դրա հետ մեկտեղ նա հույս է հայտնել, որ Զուրաբիշվիլիի հաղթանակի դեպքում երկրում, այնուամենայնիվ, կհայտնվի կառուցողական ընդդիմություն:


«Հուսով եմ, որ այդ հաղթանակով մենք վերջնականապես կմերժենք այդ ապակառուցողական ուժին»,- ասել է Իվանիշվիլին: Նրա խոսքով՝ իշխող թիմը «Ազգային շարժմանը» թույլ չի տա «դուրս գալ օրենքի շրջանակներից»: «Թող ոչ ոք չմտածի, որ մենք նրանց թույլ կտանք խախտել օրենքը»,- հավելել է Իվանիշվիլին:

Հասանովը` Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ռազմական համագործակցության մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան