26.11.2024
Թուրքիայում տասնյակ զինվորականներ են ձերբակալվել
prev Նախորդ նորություն

ՄԻԵԴ–ը պարտադրել է Թուրքիային ազատ արձակել Սելահաթին Դեմիրթաշին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էկայացրել, որ թուրք իրավապահները խախտել են մարդու իրավունքները եւ առանց հիմնավոր ապացույցների կալանքի տակ են պահում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության արդեն նախկին առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշին։


ՄԻԵԴ–ը որոշում է կայացրել դեռեւս 2017–ին ընդունված հայցի հետ կապված։ ՄԻԵԴ–ը մի քանի կետերով բողոքներն ուսումնասիրել է եւ որոշում կայացրել՝ պարտադրել Թուրքիային՝ ազատ արձակել Սելահաթին Դեմիրթաշին։