26.11.2024
Փաշինյանի վարչախումբն ավելի վտանգավոր է Արցախի համար, քան Ադրբեջանը. Շահնազարյան
prev Նախորդ նորություն

«Սասնա ծռեր»-ը չեն ընդունելու նոր խորհրդարանում ձևավորվելիք ստատուս-քվոն

Մենք առաջիկա խորհրդարանը պատկերացնում ենք որպես անցումային խորհրդարան. մենք հենց այդպիսի ծրագիր ենք ներկայացրել, մեր կարծիքով ԱԺ-ն 2 տարում պետք է ավարտած լինի իր անելիքը եւ պետք է լինեն նոր ընտրություններ: Այս մասին ԱԺ շենքի մոտ նախընտրական քարոզարշավի մեկնարկն ազդարարող ասուլիսում հայտարարել է «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը:


Նրա խոսքով, ենթադրվում է, որ պետք է ընդունվի նոր Սահմանադրություն, նոր ժամանակներում ձեւավորված, եւ կուսակցություն կոչվելու իրավունք ունեցող ուժերը կկարողանան լիարժեք մասնակցել ընտրություններին ու արտահայտել մեր ժողովրդի կամքը:


Խորհրդարանական ընտրությունները խորհրդարանական երկրում ամենակարևոր քաղաքական իրադարձությունն են և այս խորհրդարանը պետք է հստակություն մտցնի ՀՀ-ի զարգացման տեսլականի մեջ մոտակա 5 տարվա կտրվածքով: Դա կարևոր է թե՛ տնտեսական ծրագրեր կյանքի կոչելու, ներդրումներ բերելու, թե՛ պատերազմական վիճակում գտնվող երկրում բանակի կառուցման և այլ նպատակներ կյանքի կոչելու համար:


«Սասնա ծռերն» առաջարկում են, որպեսզի այս նոր ԱԺ-ն գործի ընդամենը երկու տարի, ինչից հետո պետք է ընդունվի նոր սահմանադրություն ու անցկացվեն նոր ընտրություններ: Սակայն ՀՀ-ի պես երկրում, որն ունի տնտեսական զգալի խնդիրներ` սոցիալական, ժողովրդագրական, արտագաղթի հետ կապված և այլն, ինչպես նաև ղարաբաղյան չլուծված հիմնախնդիր, պերմանենտ ընտրությունների ացկացումը երկիրը տանելու է նոր ցնցումների, բաժանարար գծերի ու անորոշության:


Բացի այդ, «Սասնա ծռերի» այս հայտարարությունն ունի նաև մեկ այլ մեսիջ` այս ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանի ուժը բոլոր կանխատեսումներով հավաքելու է ճնշող մեծամասնություն: Ծռերը, փաստորեն, չեն ցանկանում, որպեսզի Փաշինյանի ուժն ունենա մենաշնորհ ապագա  ԱԺ-ում, ինչը հակասություններ է առաջացնելու նրանց միջև:


Նիկոլ Փաշինյանը գնում է ԱԺ-ում մեծամասնություն հավաքելու և չի ցանկանա, որպեսզի երկու տարուց ԱԺ-ն ցրվի և անցկացվեն նոր ընտրություններ: Նաև հնարավոր է երկու տարուց հեղափոխական էյֆորիայից ոչինչ չմնա ու «Իմ քայլը» չկարողանա հավաքել այնքան ձայն, ինչքան դեկտեմբերի ընտրություններին: