24.04.2025
Պոմպեոն կոչով դիմել է Պուտինին և Պորոշենկոյին
prev Նախորդ նորություն

Քաղաքական գործիչ լինելն անտանելի է. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միսիսիպիում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ ասել է, որ «տանել չի կարողանում» քաղաքական դերերը: Այս մասին հաղորդում է Daily Express-ը:


Ելույթի ժամանակ նախագահը նշել է, որ Վաշինգտոնում քաղաքական գործիչները «տասնամյակներ շարունակ» մյուս երկրներին թույլ են տվել գողանալ ԱՄՆ-ի աշխատատեղերը՝ փակելով գործարանները և մի շարք բնագավառներ ոչնչացնելով:

«Ես 20 տարի ասել եմ այդ մասին, երբ մասնավոր հատվածում էի: Այժմ նրանք ինձ քաղաքական գործիչ են անվանում: Ես քաղաքական գործիչ եմ: Դա անտանելի է»,- հայտարարել է Թրամփը:

Միջազգային հարցերը հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի մասնակցության. Ֆրանսիայի ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար