Եթե ԱՄՆ-ն Կիեւին հարձակողական սպառազինություն մատակարարի, ապա դա Ուկրաինայում իրավիճակը «կպայթեցնի»: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շամանովը: Ըստ Շամանովի՝ Կլիմկինի քմահաճությունները կտրուկ ապակայունացնում են Դոնբասում ստեղծված իրավիճակը: «Այն միջոցները, որոնք նա թվարկել է, վերաբերում են հարձակողական գործողություններին եւ դա չափազանց բացասական է անդրադառնալու գործընթացի բոլոր կողմերի վրա` քաղաքական, դիվանագիտական, էլ չեմ խոսում զինվորականների մասին», - ասել է նա:Միեւնույն ժամանակ, Շամանովը շեշտել է, որ եթե Վաշինգթոնը կատարի նման մատակարարումներ, «դա կլինի ամենաանպատասխանատու քայլը»:Նշենք, որ Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը հայտարարել էր, որ Կիեւը Վաշինգթոնից զենք կստանա, իսկ փոխարենը ամերիկացի գործընկերներին «ռուսների դեմ պայքարի փորձը» կփոխանցի: