18.01.2025
Վրաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը
prev Նախորդ նորություն

Միրզոյանը Լուկաշենկոյի հետ փակ հանդիպմանը քննարկել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների հետ փակ հանդիպմանը «կառուցողական քննարկում է ունեցել մի շարք հարցերի, այդ թվում ՀԱՊԿ քարտուղարության վերաբերյալ»: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղակատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Նախ տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպումը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության հարցերի շուրջ:


Այնուհետև կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստը, որին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը: Քննարկվել են օրակարգային հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ թվային օրակարգին, տրանսպորտային, մաքսային, հարկային համագործակցությանը, գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը և այլն: Օրակարգային մի շարք հարցերի շուրջ ստորագրվել են փաստաթղթեր:


Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը հանդես է եկել ելույթով: Նա վերահաստատել է, որ Հայաստանը հանձնառու է և շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման, այդ թվում՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի համար պայմանների ստեղծման ուղղությամբ:


Միաժամանակ նա նշել է, որ 2019թ. Հայաստանը ստանձնում է նախագահությունը ԵԱՏՄ-ում և պատրաստակամություն հայտնել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկը հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում, 2019թ. ամռանը:


 

Պորոշենկոն վախեցնում է ուկրաինացիներին
Հաջորդ նորություն next