30.01.2025
Կհաղթի Սալոմե Զուրաբիշվիլին. ԶԼՄ-ներ
prev Նախորդ նորություն

Վրաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը

Վրաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Երկրի տարածքում բացվել են բոլոր ընտրատեղամասերը:


Առաջին փուլում նախագահի պաշտոնին էր հավակնում 25 թեկնածու, սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել անհրաժեշտ քանակությամբ քվեներ հավաքել: Արդյունքում երկրորդ փուլ են անցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումից նախագահի թեկնածու, նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն:


Քրեակատարողական հիմնարկներում, որտեղ բացվել է 10 ընտրատեղամաս, ընտրությունների օրն ընտրելու իրավունք ունեցող կալանավորները կընտրեն շրջիկ քվեատուփի միջոցով:


Աֆղանստանում վրացի զինվորականներն արդեն մասնակցել են ընտրություններին, դրանց արդյունքները ևս հայտնի կդառնան նոյեմբերի 28-ին՝ ընտրությունների երկրորդ փուլի ավարտին:


Ընտրությունների ընթացքին հետևելու համար գրանցվել են ընտրական սուբյեկտների մինչև 17 հազար ներկայացուցիչներ, ավելի քան 48 հազար 500 տեղական և 1300 միջազգային դիտորդ: Ընտրությունների ընթացքը կլուսաբանի 2300 լրագրող:


Նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հոկտեմբերի 28-ին, որի արդյունքների համաձայն՝ նախագահի 25 թեկնածուներից ոչ մեկը չէր հաղթահարել 50 տոկոսանոց շեմը: Իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել էր 38,64, իսկ «Միավորված ընդդիմություն» քաղաքական դաշինքի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 37,74 տոկոս:


Հատկանշական է, որ սա երկրում 6-րդ նախագահական ընտրություններն են և վերջինը, երբ նախագահին ընտրելու են քաղաքացիները: Այսուհետ Վրաստանի նախագահին ընտրելու է 300 անձից բախկացած ընտրական կոլեգիան:

Միրզոյանը Լուկաշենկոյի հետ փակ հանդիպմանը քննարկել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը
Հաջորդ նորություն next