26.11.2024
Փորձագետ. Սիրիայում ՌԴ-ի զինվորականներն անգին փործ են ձեռք բերել
prev Նախորդ նորություն

Թրամփը Մերձավոր Արևելքից ԱՄՆ զորքերի դուրսբերումը պայմանավորել է նավթի գների նվազմամբ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկում է նավթի գների նվազմանը զուգընթաց Մերձավոր Արեւելքից ամերիկյան զորքերի դուրսբերման հնարավորությունը:


«Նավթն ավելի ու ավելի փոքր չափով է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի զորքերի մնալու պատճառ դառնում, որովհետեւ մենք ավելի շատ նավթ ենք արտադրում, քան երբեւէ: Գիտեք, հանկարծ գալիս է մի պահ, երբ արդեն պետք չէ մնալ այնտեղ»,- ասել Է Թրամփը Washington Post -ում հրապարակված հարցազրույցում:


Նա նշել Է. «Ինչու՞ ենք մենք պատրաստվում մնալ աշխարհի այդ մասում: Պատճառներից մեկն Իսրայելն Է»: ԱՄՆ-ի զորքերը Իրաքում են գտնվում եւ այնտեղ գործողություններ են իրականացնում 2003 թվականից: 2014 թվականին ամերիկացի զինվորականներ են ուղարկվել նաեւ Սիրիա: