Լոռու մարզպետարանի դիմաց այսօր բողոքի ակցիա է իրականացրել մարտի 1-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրը՝ Ջեմմա Վարդումյանը: Կինը տղայի լուսանկարը ձեռքին նստած է եղել հայքի հրապարակի աստիճանների ու պահանջել հանդիպում մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ, հայտնում է ՀԺ-ն: Լրագրողների հետ շփվել տիկին Ջեմման հրաժարվել է, նշելով, որ հիասթափված է ոչ միայն նախկին ու ներկա իշխանութուններից, այլ նաեւ հոգնել է լրագրողներին նույն բանն ասելուց: Կնոջ կողքին դրված է եղել պլաստմասսե շիշ, ձեռքին՝ լուցկի: Տեղում ծառայության են եղել ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները: Բաժնի պետ վազգեն Թորոսյանը կնոջ հետ բանակցել է, լսել խնդիրն ու հորդորել ավելորդ քայլերի չդիմել: Տիկինը պահանջել է հանդիպում մարզի ղեկավարի հետ, ում միջոցով ինքը կարող է կապ հաստատել ՀՀ վարչապետի հետ: Շուրջ 1 ժամ անց մարզպետն իջել է կնոջ մոտ ու միասին բարձրացել են իր աշխատասենյակ: