Առկա է մի քանի կարծիք, թե ինչու է Էրդողանը գնում արտահերթ ընտրությունների։ Առաջինը` Էրդողանն ու իր կողմնակիցները չեն ցանկանում սպասել ևս 1.5 տարի, որպեսզի ստանան դե–ֆակտո իրենց պատկանող լիազորությունները։ Երկրորդ` Էրդողանը ռեյտինգ է հավաքել «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում ու ցանկանում է դա օգտագործել։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի հարցերով փորձագետ Յաշար Նիյազբաևը։Նրա խոսքով, մինուսների թվին կարելի է դասել տնտեսական վիճակը, որն ազդում է էլեկտորատի տրամադրություններ վրա։Ըստ նրա, Էրդողանն ունի բոլոր շանսերը հաղթել ընտրություններում։ Անգամ եթե կայանա ընտրությունների երկրորդ փուլը, ապա այս պարագայում էլ Էրդողանի շանսերը շատ մեծ են։