Համաձայն Tradingeconomics-ի տվյալների Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» ամիսներ առաջ դուրս է բերվել շուրջ 500 մլն դոլար գումար: Սա համացանցում ու փորձագետների շրջանում տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է դարձել: Ոմանք անգամ կասկածում են, որ խոշոր բիզնեսն իմացել է սպասվող քաղաքական թեժ իրադարձությունների մասին կամ որոշակի պայմանավորվածություն է եղել: «ՀՀ-֊ից կապիտալի արտահոսքի շատ հետաքրքիր տվյալներ են։ Հետաքրքիր է ինչպես է ստացվում, որ «հեղափոխությա» նախօրեին մոտ 500մլն գումար է երկրից դուրս գալիս։ Բիզնեսը բացառիկ քաղաքական հոտառություն ունի՞», - հարց են հնչեցնում մեկնաբանները: