Իհարկե ես տեսնում եմ Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը`այդ պատերազմը չի ավարտվել 1988թ.–ից սկսած։ Պատերազմը սկսվել է մինչև ՀՀ–ի ու Ադրբեջանի կողմից անկախության հայտարարումը։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Գելա Վասաձեն, փոխանցում է zerkalo.az–ը։Նրա խոսքով, 2016թ.–ի ապրիլի մակարդակով Ղարաբաղում պատերազմի վերսկսումը հավանական է։ Ռազմական գործողությունները`տնտեսականին և դիվանագիտականին զուգահեռ պատերազմի գործիքներ են։Ըստ նրա, շատ բան է կախված լինելու Մոսկվայի դիրքորոշումից`պետք է հասկանալ, թե ինչ դիրքորոշում է որդեգրելու Կրեմլը Հարավային Կովկասում։ Նա հավելել է, որ ԱՄՆ–ն և ԵՄ–ն արձագանքելու են իրավիճակին արդեն պոստ–ֆակտում։