Անդամակցելով ՆԱՏՕ-ին Վրաստանը խաչ է քաշում Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ հարաբերությունների կարգավորման վրա: Դա կնշանակի, որ Դաշինքը ճանաչում է Վրաստանն այսօրվա սահմաններում` առանց Աբխազիայի ու Հարավային Օսիայի: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը: Նա նշել է, որ անդամակցությունը ՆԱՏՕ-ին կխաթարի ՌԴ-Վրաստան հարաբերությունների կարգավորման հնարավորությունը: Ըստ նրա, Վրաստանը պետք է կառուցի իր ապագան առանց որևէ ռազմական դաշինքներին անդամակցելու: